Կիսամերկ և ծխող միանձնուհիներ. Մադոննան կրկին սկանդալի պատճառ է դարձել (լուսանկար)

10:23 • 26.10.15

Մադոննան կրկին առաջացրել է բարոյականության հետևորդների բուռն արձագանքը: Նրանց բարկության պատճառը դարձել է լուսանկարը, որը երգչուհին տեղադրել է Instagram-ում, գրում է Комсомольская правда-ն:


Լուսանկարում կիսամերկ երիտասարդ «միանձնուհիներ» են, որոնք խաղաքարտերով են խաղում: Բացի այդ, նրանք վիսկի են խմում և ծխում են։

 

Զամանալի չէ, որ լուսանկարն արդեն ոչ միանշանակ արձագանքի է արժանացել հանրության շրջանում։ Երաժշտական քննադատները, իրենց հերթին, նկատում են, որ լուսանկարի վրա գրված է Rebel Heart Tour: Այդպես է կոչվում Մադոննայի վերջին ալբոմը: Եվ, ամենայն հավանականությամբ, նա հատուկ է սկանդալ առաջացնում, քանի որ հայտնի է, որ այդ ալբոմը դարձել է Մադոննայի` ամենավատ վաճառվող ձայնասկավառակը վերջին 20 տարվա ընթացքում:

 

Կիսամերկ և ծխող միանձնուհիներ. Մադոննան կրկին սկանդալի պատճառ է դարձել (լուսանկար)