Քվենտին Տարանտինոն միացել է Նյու Յորքում անցկացված ոստիկանության դաժանության դեմ ցույցին
Հանրահայտ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն միացել է Նյու Յորքի փողոցներում ոստիկանական դաժանության դեմ ցույցի դուրս եկած պաստառներով և բարձրախոսներով վանկարկող հարյուրավոր ցուցարարներին, գրում է The Independent-ը։
«Ես մարդ եմ՝ խղճի զգացումով: Եվ եթե դու կարծում ես, որ սպանություն է տեղի ունենում, պետք է ոտքի կանգնես և դեմ դուրս գաս դրան: Ես այստեղ եմ, որ ասեմ, որ ես սպանվածի պաշտպանների կողքին եմ»,- ասել է «Քրեական ընթերցվածքի» (Pulp Fiction) և «Կատաղած շները» (Reservoir Dogs) ֆիլմերի 52-ամյա ռեժիսորը, որը Կալիֆոռնիայից Նյու Յորք է ժամանել ցույցին մասնակցելու համար։
Ցուցարարները քաղաքի փողոցներով շարժվելու ընթացքում բարձրախոսներով պատմել են բռնության զոհ դարձածների պատմությունները, իսկ նրանց մի մասը պաստառներ է պարզել՝ ոստիկանության բռնության հետևանքով մահացածների, հիմնականում՝ սևամորթ տղամարդկանց լուսանկարներով։










