Բրիտանացի լրագրողը մեկ օր ապրել է Ջեյմս Բոնդի ոճով (լուսանկարներ)
Բրիտանացի լրագրող Ջոն Հաթչինսոնը մեկ օր ապրել է 007 գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի ոճով, գրում է Лента-ն։
Լրագրողը երթևեկել է Aston Martin մեքենայով, որը գաղտնի գործակալի սիրելի մեքենան է։ Հանդիպել է Դենիել Քրեյգի նմանակի հետ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության շինության հարևանությամբ։ Նա նաև բարձրացել է սառցե պատի վրայով: Վերջապես, նա լողացել է շնաձկների հետ Լոնդոնի ակվարիումում` կրկնելով Բոնդի փորձը:
Բացի այդ, Հաթչինսոնը երթևեկել է արագընթաց մոտորանավակով Թեմզայի վրայով և այցելել խաղատուն: Բոնդիանայի սիրահարը եղել է նաև Scotts of Mayfair ռեստորանում, որտեղ սիրել է ընթրել Բոնդի մասին գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգը:
Բրիտանացի լրագրողի փորձը նվիրված է եղել գաղտնի գործակալի մասին նոր ֆիլմի՝ «007. Սպեկտր»-ի թողարկմանը։


























