«Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը կվարի բրիտանացի կատակերգու Ռիքի Ջեյվերսը

09:27 • 27.10.15

«Ոսկե գլոբուս» կինոմրցանակի հանձնման 73-րդ արարողությունը կվարի բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսը: Այդ մասին հայտնել է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան միությունը, որը պատասխանատու է մրցանակների հանձնման համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ջերվեյսը միջոցառումը կվարի արդեն 4-րդ անգամ, նա եղել է արարողության հաղորդավարը 2010-2012թթ.:

 

«Ռիքի Ջերվեյսն իրենից հետո թողել է անջնջելի տպավորություն, և մենք ոգևորված ենք, որ նա կրկին միանալու է մեր շոուին»,- նշել է միության նախագահ Լորենցո Սորիան։

 

Միջոցառումը կկայանա Լոս Անջելեսում հունվարի 10-ին։

«Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման արարողությունը կվարի բրիտանացի կատակերգու Ռիքի Ջեյվերսը