ԻՊ-ի գրոհայինները ոչնչացրել են Պալմիրայի պատմական սյուները. լրատվամիջոցներ

08:55 • 27.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն սյուները, գրում է РИА Новости-ն` հղում անելով լիբիական «Ան-Նահար» թերթին։

 

Թե ինչ քանակությամբ սյուներ են եղել և որ դարաշրջանին են պատկանել՝ լրատվամիջոցները չեն հայտնում։

 

Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 6 օբյեկտներից մեկն են, անցել է գրոհայինների հսկողության տակ մայիսի կեսերին։

 

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի վաղ պայթեցրել էին իրենից հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։

 

Իսլամիստներն ընթացիկ տարվա մայիսին Պալմիրան գրավելուց հետո ոչնչացրել են դրա լավագույն հատվածները` 2.000 տարվա պատմություն ունեցող Բել և Բաալ Շամին տաճարները։

ԻՊ-ի գրոհայինները ոչնչացրել են Պալմիրայի պատմական սյուները. լրատվամիջոցներ