Պետք է լավ քնել, խմել, սիրով զբաղվել և շատ ծիծաղել. Մոնիկա Բելուչին կիսվել է իր գեղեցկության գաղտնիքով

12:45 • 27.10.15

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին արդեն երկար տարիներ համարվում է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը։

 

Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի աստղը Daily Mirror-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր գեղեցկության գաղտնիքը ոչ դիետաներն են, որոնք նա երբեք չի պահել, և ոչ էլ մարզասրահը, գրում է segodnya.ua-ն:

 

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք արթնանում են առավոտյան ժամը 6-ին` մարզասրահ գնալու համար: Ինձ բավական է հրաժարվել մակարոնից նկարահանումներից մի քանի օր առաջ: Անկեղծ ասած` ես ապրել չեմ կարող առանց տորթերի և մակարոնեղենի: Երբեմն ես ինձ թույլ եմ տալիս մի գավաթ կարմիր գինի և ծխախոտ: Իմ խորհուրդը` պետք է լավ քնել, խմել, սիրով զբաղվել և շատ ծիծաղել: Մնացած ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի»,- ասել է Բելուչին:

 

Իր ամուսնու` Վենսան Կասելի հետ Բելուչին ամուսնալուծվել է 2013-ին, սակայն, Մոնիկայի խոսքով, ինքը չի ափսոսում այն մասին, որ իր կյանքում չկա տղամարդ և իրեն ազատ է համարում։

 

Ավելի վաղ The Telegraph պարբերականին տված հարցազրույցում նա ասել էր. «Ինչ վերաբերում է տարիքին, ապա որքան այն ավելանում է, այնքան ես ինձ ավելի ազատ և հմայիչ եմ զգում: Երիտասարդ տարիքում ես շատ ավելի սառն էի. միգուցե, դա նրանից է, որ այն ժամանակ ես վախեցած էի, անինքնավստահ և քիչ բան գիտեի կյանքի մասին։ Հիմա ես ավելի ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ինչն ինձ թույլ է տալիս ավելի զգայական խաղ ցուցադրել»։ 

Պետք է լավ քնել, խմել, սիրով զբաղվել և շատ ծիծաղել. Մոնիկա Բելուչին կիսվել է իր գեղեցկության գաղտնիքով