Անձրևը «հեքիաթի» է վերածել բրիտանացի զույգի հարսանիքը (լուսանկարներ)

10:39 • 10.11.15

Եթե հարսնացուների շրջանում սոցհարցում կատարվի, վստահաբար, նրանց մեծ մասը կասի, որ հարսանեկան բացօթյա արարողության ժամանակ իրենց համար իսկական «մղձավանջ» կարող է լինել տեղացող անձրևը:

 

Սակայն բրիտանացի նորապսակներ Նիք և Ջեսիկա Գոուերներն իրենց օրինակով ապացուցել են, որ անձրևը ոչ թե մղձավանջի, այլ իսկական կախարդական հեքիաթի կարող է վերածել հարսանիքը:


Ասվածի ապացույցն է ստորև հրապարակված լուսանկարը, որից հորդող անսահման ռոմանտիկայով կարելի է հիանալ անվերջ:

 

«Հարսանիքի նախօրեին այնքան վատ եղանակ էր, անընդհատ անձրևում էր ու ամպամած էր: Ես յուրաքանչյուր 5 րոպեն մեկ ստուգում էի եղանակի տեսությունը` հույս ունենալով, որ վաղը գոնե արևոտ կլինի: Ճիշտն ասած՝ անձրևն ինձ համար մեծ սթրես էր, և ես կարծում էի, որ այն «կփչացնի» ամեն ինչ: Բայց մեր լուսանկարչի` Թոմասի շնորհիվ ամեն ինչ այնքան հրաշալի ստացվեց»,-նշել է Ջեսիկա Գոուերը:

 

Լուսանկարիչը հավելել է, որ իրենից պահանջվել է ընդամենը 30 վայրկյան և 5 փորձ այս հրաշալի կադրն անմահացնելու համար:

Fairytale photography: Jessica Gower and her partner Nick were captured having a beautiful moment in the rain during their reception  

'I was really worried': Mrs Gower was worried about the weather for their outdoor wedding which had been cold, cloudy, misty and wet 

'Just having a moment': The pair had nice weather for the ceremony, and were asked to quickly take the shot during the rainy ceremony

'I was totally blown away': When the pair saw the photo the next morning on Facebook they were amazed at the shot, which had taken Mr Stewart just five frames to capture 

'Absolutely magical!' Social media users praised the shot, saying brides would likely now be wanting rain on their special day