Այսօր ուրբաթ է, ամսի 13-ը. ինչպես է ձևավորել «13-ի հանդեպ սնահավատությունը»
Այսօր` նոյեմբերի 13-ին, օրը` ուրբաթ, Business Insider-ը անդրադարձել է «ամսի 13 ուրբաթ» սնահավատության մասին:
Պարզվում է` շաբաթվա օրվա ու ամսաթվի այս համընկնումից մարդկանց ունեցած վախը անգամ հատուկ անվանում ունի` friggatriskaidekaphobia:
Հաշվված է նաև, որ ամեն տարի աշխարհում 700 - 800 մլն ԱՄՆ դոլար են կորցնում` «Ուրբաթ 13»-ից ունեցած վախից` խուսափելով այդ օրերին բիզնես իրականացնել: Շատերը խուսափում են նաև օդանավով թռչել:
friggatriskaidekaphobia-ն այն աստիճանի է հասել, որ արևմուտքում բարձրահարկ շենքերը խուսափում են 13-րդ հարկ ունենալուց, օդանավակայնները խուսափում են 13-րդ մեկնման կետից, իսկ հիվանդանոցները` 13-րդ հիվանդասենյակից:
Այս սնահավատության հիմքերը մատնանշվում են Աստվածաշնչում. խորհրդավոր ընթրիքի 13-րդ հյուրը` Հուդան, դավաճանեց Քրիստոսին, իսկ նրան խաչեցին ուրբաթ օրը: Որոշ գիտնականներ մատնանշում են անգամ, թե ուրբաթ օրն է, որ Եվան գայթակղել է Ադամին:
1307-ի հոկտեմբերի 13-ին, ուրբաթ օրն է, որ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը կոտորել է տվել Տաճարական ասպետներին` տեմպլիերներին:
Քրիստոնեական միֆոլոգիայից դուրս 13 թվից խուսափում են նաև նորվեգական միֆոլոգիայում: Ավելի լայն իմաստով մարդիկ 13-ը դուրս են թողել նաև տարվա ամսաբաժանումից, ժամերի 12-ժամյա համակարգից, հորոսկոպի 12 նշաններից և այլն:










