ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան

09:35 • 30.09.26

ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից ու այնտեղ հնչած հայտարարություններից հետո դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր:

Կամ եթե անամոթաբար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ չսկսեին, իսկ հոգևորականների դեմ կեղծ քրեական գործեր չհարուցեին, հարձակումն անխուսափելի կլիներ:

Ու ընդհանրապես, ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք ու շարժվի ըստ գործող կառավարչի քմահաճույքների»,- գրել է Աբրահամյանը: