Ուկրաինայում Հայաստանի դեսպանը Յանուկովիչի կառավարման շրջանի պաշտոնյայի տունը իր կեցավայրի է վերածել. (լուսանկարներ)

19:04 • 19.11.15

«Նաշի Դենգի» ռեսուրսը հետաքրքրական անդրադարձ է կատարել Ուկրաինայում Հայաստանի դեսպանին ու նրա նոր կեցավայրին:

 

Ըստ այդմ` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այդ երկրի նախկին նախագահ Յանուկովիչի կառավարման շրջանում գործած պաշտոնյայի` Անտառային ռեսուրսների գործակալության պետ  Վիկտոր Սիվեցի կնոջ` ոմն Մարինա Ժուռավլյովայի տունը վեր է ածել իր կեցավայրի:

 

№31 տունը` 1086 ք/մ տարածքով, ամենամեծն է Այսօր դրա պատին զետեղվել է «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի կեցավայր» գրությունը, այն դեպքում, երբ տան վարձակալության մասին տեղեկություններ պատկան մարմնում չկան:

 

Աղբյուրը նկատառում է հայտնում, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն դիվանագիտական կեցավայրերը անձեռնմխելի են, ինչը Սիվեցը ըստ ամենայնի օգտագործել է որպես «յուրօրինակ իմունիտետ»: Դեսպանի կեցավայրի կարգավիճակ ունենալու դեպքում տունը ենթակա չի լինի խուզարկումների իրավապահների կողմից: Իսկ դա հիմա կարևոր է, քանի որ այժմ Սիվեցի կինը բիզնեսի հարցերով ժամանակ առ ժամանակ գալիս է Ուկրաինա և մնում հենց այդ տանը:

 

Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է 2010-ից: Վիկտոր Սիվեցը համարվում է Յանուկովիչի շրջանի չինովնիկների մերձավոր շրջանակից: Յանուկովիչի փախուստից հետո Սիվեցը ևս տեղափոխվել է Մոսկվա: