Եվրոպան էներգետիկայի ոլորտում առկա բարդությունների պատճառով մոռացել է «կանաչ օրակարգի» մասին. Պուտին

17:00 • 27.10.26

Եվրոպական երկրները էներգետիկ բարդությունների պատճառով վերսկսել են ածխի ձեռնարկությունների աշխատանքը՝ չնայած իրենց կողմից առաջ մղվող «կանաչ օրակարգին»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ, իհարկե, անհրաժեշտ է աշխատել միասին, ներառյալ նրանց, ովքեր հանդես են գալիս «կանաչ օրակարգի» առաջմղման օգտին: Ահա նրանց մոտ՝ Եվրոպայում, երբ մի փոքր ավելի բարդացավ էներգետիկ խնդիրների լուծումը, նրանք նորից բացեցին ածխի ձեռնարկությունները և ակտիվորեն աշխատում են: Իսկ ո՞ւր է նրանց «կանաչ օրակարգը»: Պետք է բոլորի հետ միասին նստել սեղանի շուրջ և մշակել հավասարակշռված լուծումներ»,- ասել է Պուտինը: