Իսկ եթե Թուրքիան ռմբակոծե՞ր Ուկրաինան. Թուրքիայի վարչապետի հարցը՝ Պուտինին

19:43 • 08.12.15

Hurriyet Daily News-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փորձել է արդարացնել ռուսաստանյան ռազմական օդանավի խոցումը՝ հռետորական հարց հղելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ըստ այդմ՝ Թուրքիայի վարչապետը ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները ստիպված կլինեին նմանատիպ քայլ ձեռնարկել, եթե Թուրքիան ռազմական ներգրավվածություն ունենար Ուկրաինայում:

Շեշտելով, որ միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանին՝ Թուրքիայի վարչապետը Պուտինին կարեկցանքի կոչ է արել՝ մասնավորապես ասելով. «Հետաքրքիր է՝ Պուտինն ինչ կմտածեր ու կաներ, եթե մենք ռմբակոծեինք Ուկրաինայի արևելքը, որը նույն ազգակցական կապերն ունի Ռուսաստանի հետ, ինչ Սիրիայի թուրքմենները՝ թուրքերի... »

Դավութօղլուն նշել է նաև, որ Թուրքիայում քննարկել են Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը:


 

Իսկ եթե Թուրքիան ռմբակոծե՞ր Ուկրաինան. Թուրքիայի վարչապետի հարցը՝ Պուտինին