Հալեպում ռուսական հյուպատոսարանի առաջ մեքենա է պայթեցվել. լրատվամիջոցներ
Սիրիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Հնարավոր զոհերի կամ հարձակման պատասխանատուների մասին տեղեկություններ չեն հաղորդվում»,- հայտնում են աղբյուրները:
Ըստ իրանական FARS գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպ քաղաքում, որտեղ, Դամասկոսում ռուսական դեսպանատան տվյալներով, ռուսական հյուպատոսարանը չի գործում:
«Մենք այնտեղ դիվանագետներ չունենք, այն փակ է գրեթե սիրիական հակամարտությունից ի վեր»,-հայտարարել է դեսպանատան ներկայացուցիչը։










