Հայաստանի քաղաքացին անօրինական ճանապարհով մոտ 4.000 դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր է տեղափոխել Վրաստան

11:29 • 08.12.15

Վրաց-թուրքական սահմանին մաքսային անցակետի աշխատակիցները Հայաստանի քաղաքացուց առգրավել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր` ընդհանուր մոտ 4.000 դոլար արժողությամբ, հայտնում է sputnik-georgia.ru-ն` Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը հղումով։

 

«Թուրքական հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի քաղաքացի Լ.Կ.-ն, ում մոտ ֆիզիկական զննման ընթացքում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Համաձայն օրենքի` Հայաստանի քաղաքացին պարտավոր է տուգանք վճարել, որը համարժեք է անօրինական ապրանքի արժեքին։


 

Հայաստանի քաղաքացին անօրինական ճանապարհով մոտ 4.000 դոլարի ոսկյա և արծաթյա զարդեր է տեղափոխել Վրաստան