Ռուսաստանը մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներով ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազան

11:55 • 08.12.15

ՌԴ զինված ուժերն ուժեղացրել են Հայաստանի «Էրեբունի» ռազմաբազայում իրենց ներկայությունը՝ ուղղաթիռների խմբաքանակ ուղարկելով, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:

 

«Մինչ ընթացիկ տարվա ավարտը կուղարկվի ուղղաթիռների ևս մի խմբաքանակ: Ուղղաթիռները տեղակայվել են կայանատեղիներում՝ ՄիԳ-29 կործանիչների կողքին: Ավիացիոն միջոցները կպատրաստվեն մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո օդաչուները կսկսեն պլանային թռիչքները»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Ուղարկված խմբաքանակում ներառված է 7 հարվածային Մի24-Պ և տրանսպորտային Մի-8ՄՏ ուղղաթիռ։