Մոսկվայում հարձակվել են Ժաննա Ֆրիսկեի ամուսնու վրա. «ՌԻԱ Նովոստի»

15:41 • 08.12.15

Մոսկվայում անհայտ անձինք հարձակվել են հայտնի հեռուստահաղորդավար, հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևի վրա և փորձել խլել իր որդուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ըստ գործակալության՝ Շեպելևը փաստաբանի ուղեկցությամբ դիմել է իրավապահ մարմիններին` նշելով, որ անհայտ անձանցից կազմված խումբը ծեծի է ենթարկել իրեն և փորձել է գողանալ մանկահասակ որդուն` Պլատոնին:

 

Ավելի վաղ Շեպելևը հայտնել էր, որ հանգուցյալ կնոջ հոր կողմից մշտապես սպառնալիքներ է ստանում` կապված որդու հետ: Երգչուհու մահից հետո փոքրիկ Պլատոնն ապրում է հարազատ հոր հետ։

 

Մոսկվայում հարձակվել են Ժաննա Ֆրիսկեի ամուսնու վրա. «ՌԻԱ Նովոստի»