Ֆլորիդայում ռումբի սպառնալիքի պատճառով պետական քոլեջից մարդիկ տարհանվել են
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Դեյթոնի պետական քոլեջի մի քանի շենքերից մարդիկ տարհանվել են՝ ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Դեյթոնի պետական քոլեջը հաղորդագրություն է ստացել պայթյունի սպառնալիքի մասին: Քոլեջի շենքերում եղողները տարհանվել են»,-ասված է հաստատության Facebook-յան էջում:
Դրանում նաև նշված է, որ անվտանգության նկատառումներով չեղարկվել են նաև երեկոյան դասերը:










