Fox News-ն աշխատանքից հեռացրել է 2 մեկնաբանի՝ Օբամայի հասցեին արված ոչ պատշաճ արտահայտությունների համար

10:09 • 08.12.15

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի տնօրինությունն աշխատանքից ժամանակավորապես հեռացրել է 2 հեռուստամեկնաբանի, որոնք ուղիղ եթերում ոչ պատշաճ արտահայտություններ են արել նախագահ Բարաք Օբամայի հասցեին:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մասնավորապես աշխատանքից 2 շաբաթով հեռացվել են Ռալֆ Պետերսն ու Սթեյսի Դեշը, որոնց արտահայատությունները, ըստ Fox News-ի ղեկավարության, անընդունելի են եղել իրենց եթերի համար:

 

Աղբյուրը հավելում է, որ Պետերսի ու Դեշի արտահայտությունները վերաբերում էին դեկտեմբերի 6-ին Օբամայի` ամերիկացիներին ուղղված տեսաուղերձին, որի հիմնական թեման ահաբեկչության սպառնալիքն է եղել։

 

Նշվում է, որ Սպիտակ տունը որևէ կերպ չի արձագանքել տվյալ միջադեպին։

 

Fox News-ն աշխատանքից հեռացրել է 2 մեկնաբանի՝ Օբամայի հասցեին արված ոչ պատշաճ արտահայտությունների համար