ԱՄՆ-ում կոկորդիլոսը խժռել է գողին

22:12 • 08.12.15

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ալիգատորը խժռել է տղամարդուն, որը կողոպտելու նպատակով մոտեցել է տներից մեկին:

Fox News-ը հայտնում է, որ 22-ամյա գողը իրավապահներից թաքնվել է տեղի լճակում, այնտեղ էլ նրան խժռել է 3,3 մետրանոց ալիգատորը։ Ավելի ուշ գազանի ստամոքսում հայտնաբերվել են գողի ոտքը և ձեռքը: Կոկորդիլոսին որսացել և սատկացրել են, քանի որ նա ագրեսիվ է եղել նաև տեղի լողորդների նկատմամբ:

Հետաքրքրական է, որ գործի դուրս գալուց առաջ գողը իր ընկերուհուն պատմել է տներ կողոպտելու մտադրության մասին:

 

ԱՄՆ-ում կոկորդիլոսը խժռել է գողին