Գյումրիում ցրտահարությունից մարդ է մահացել (լուսանկար)

13:25 • 08.12.15

Այսօր առավոտյան Գյումրու Տերյան փողոցում, «Արարողությունների սրահ»ի սանդուղքներին, ցրտահարված  վիճակում հայտնաբերվել է մերձակա տնակներից մեկում բնակվող տղամարդ, որի մոտ եղել է նաև օղու կիսադատարկ շիշ:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը:


«Կողքը օղու շիշ էր` կիսադատարկ, չէր հասցրել խմել խեղճ մարդը»,- ասաց Վահան Թումասյանը, ով տեղեկացրեց, որ մահացածը  55- 60  տարեկան  տղամարդ էր և բնակվում էր մոտակա տնակներից մեկում:
 

Գյումրիում ցրտահարությունից մարդ է մահացել (լուսանկար)