ԻՊ-ը «Թալիբանի» դեմ ուղղված տեսանյութ է հրապարակել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է նոր տեսանյութ, որն ուղղված է աֆղանական «Թալիբան» խմբավորման դեմ։ Դրանում իսլամիստները քննադատում են «Թալիբանին» իրենց ընդհանուր շահերին չհետևելու համար, հայտնում է Khaama-ն։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, տեսանյութում նկարահանվել է ԻՊ-ի ներկայացուցիչ Աբու Յասիր ալ-Աֆղանին, ով թալիբներին մեղադրել է Պակիստանի ռազմական հետախուզության հետ համագործակցելու համար: Բացի այդ, Ալ-Աֆղանին դժգոհություն է հայտնել այն հարցի վերաբերյալ, որ «Թալիբանի» անդամները չեն ավերում «ոչ իսլամական» մզկիթները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ-ը տարածքներ է զավթել Աֆղանստանում և, այդպիսով, ընդարձակել իր «խալիֆայության» սահմանները:










