Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել

10:18 • 08.12.15

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դաշնային հետախուզում են հայտարարել հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ, ինչի մասին հայտնում է meduza.io-ն:

 

Հայտնի է, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն Խոդորկովսկուն որպես մեղադրյալ հարցաքննության է կանչել: Համապատասխան դատական ծանուցագիրը դեկտեմբերի 7-ին հանձնվել է գործարարի հորը, քանի որ մեղադրյալը տվյալ պահին գտնվում է ՌԴ սահմաններից դուրս:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ծանուցագրում նշվում է այն մասին, որ Խոդորկովսկին մեղադրվում է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերությանը վերաբերող № 18/53–03 գործով:

 

Նշվում է, որ բանտում նույն «ՅՈՒԿՈՍ»-ի գործով մի քանի տարի անցկացնելուց հետո Խոդորկովսկին բնակություն է հաստատել արտասահմանում և երբևէ չի հատել ՌԴ պետական սահմանները։

 

Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել