Մոսկվայում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 5-ի (տեսանյութ)
Մոսկվայի Պոկրովկա փողոցում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 5-ի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում են լրատվական գործակալությունները, տուժածներից մեկը հիվանդանոց դիմել է ոչ անմիջապես:
Ավելի վաղ հիվանդանոց են տեղափոխվել 3 վիրավորներ, որոնցից մեկին արդեն դուրս են գրել:
Բժիշկների հավաստմամբ՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունը գրանցվել է դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունում երևում է, թե ինչպես է պայթյունից հետո կանգառից հեռանում անհայտ տղամարդը: Իրավապահները կարծում են, որ նա է նետել պայթուցիկը: Նրա ինքնությունն ու քայլի դրդապատճառները դեռ հայտնի չեն։
Այս տեսանյութում ներկայացված են դեպքի վայրից առաջին կադրերը.










