ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում որևէ խոչընդոտ չկա. Վրաստանի ՊՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Եթե ՆԱՏՕ-ն հաջորդ կանգառն ունենա, դա կլինի Վրաստանը: Մեր և դաշինքի միջև որևէ խոչընդոտ չկա»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Կոնֆերանսի համակարգողը, որի դերակատարությունը ստանձնել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախկին տեղակալ Հիզեր Քոնլին, խնդրել է մեկնաբանել անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարությունը Թբիլիսիի հետ քաղաքական և գործնական հարաբերություններ հաստատելու համար 2016 թվականի հուլիսի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պատրաստվելու վերաբերյալ:
Խիդաշելին հայտարարել է, որ այդ փաստաթուղթը «գրված է դիվանագիտական լեզվով», ինչն ինքը «երբեք չի հասկացել»:
Նախարարն առաջարկել է համեմատել այդ հայտարարությունը նախորդի հետ և ասել, որ «կտեսնեք տարբերությունը»։
Նրա կարծիքով՝ այդ փաստաթղթում ասված է, որ Վրաստանն ունի անհրաժեշտ ամենը ՆԱՏՕ-ին անդամակցելուն պատրաստվելու համար:
Նախարարը նաև նշել է «հսկայական առաջընթացը, որը ձեռք է բերվել այդ ճանապարհին»: Նրա խոսքով՝ Վրաստանը հսկայական քայլ է կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։










