ՆԱՏՕ-ի նավերի խումբը հեռացել է Թուրքիայի տարածքից
ՆԱՏՕ-ի մշտական պատրաստության ռազմանավերի խումբը, որի կազմում երեք հրթիռային հածանավեր կային և որոնք թուրքական նեղուցներում էին գտնվում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների սրումից հետո, 5 օր Ստամբուլում գտնվելուց հետո հեռացել են Միջերկրական ծով, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի մշտական պատրաստության խմբում եղել են Պորտուգալիայի, Իսպանիայի և Կանադայի նավերը։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ՆԱՏՕ-ի ռազմանավերի գտնվելը Թուրքիայում նպատակ ուներ ցուցադրելու դժվար պահին դաշինքի աջակցությունն իր անդամին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, թե դաշինքը մտադիր է քայլեր ձեռնարկել Թուրքիային աջակցելու համար, այդ թվում՝ երկրի ՀՕՊ համակարգերն ամրապնդելու հարցում։










