Մեր գյուղում միշտ տենց ա լինում. Ներքին Խնձորեսկի գյուղապետը` իրենց 822 միաբերան «այո»-ների մասին
Ներքին Խնձորեսկի գյուղապետ Մարտուն Արզանյանի համար ոչ միայն զարմանալի չէ, որ սահմանադրական հանրաքվեին ողջ գյուղը մեկ մարդու նման «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, այլև ասաց. «Մեր գյուղում միշտ տենց է լինում»:
Հիշեցնենք, որ Ներքին Խնձորեսկը` միաբերան 822 «այո» է ասել փոփոխություններին:
Գյուղապետը բացատրություն ունի, թե ինչու է այդպես, քանի որ ասաց. «Բա ի՞նչ եք ուզում, սահմանամերձ գյուղ ա.. կեսը մեր բարեկամներ են, կեսը` մարզպետի ընկերները` ո՞վ պետք է դեմ լինի»:
Ի դեպ, գյուղապետը տեղեկացրեց, նաև, որ այդ 822-ից 170-ը ներքինխնձորեսկցիներ չեն, պայմանագրային զինծառայողներ են, որոնք քվեարկել են Ներքին Խնձորեսկում:










