Կանադայի ոստիկանությունը խուզարկում է արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռը

11:21 • 08.12.15

Սան Ֆրանցիսկո-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել կանադական Մոնրեալ քաղաքի օդանավակայանում, ինչից հետո ոստիկանությունը շրջապատել է օդային փոխադրամիջոցը:

 

Ըստ gazeta.ru-ի փոխանցման՝ կանադացի իրավապահները տարհանել են ուղևորներին ու խուզարկում են օդանավը։

 

Նշվում է, որ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել` ելնելով անվտանգության նկատառումներից: Հնարավոր սպառնալիքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: