Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ընդդիմադիրների է ձերբակալել
Լուսանկարը՝ AP-ի
Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի 13 շրջաններում, որի ընթացքում ձերբակալվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի 18 համախոհ:
Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, ձերբակալվածների թվում կան ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում այսպես կոչված «զուգահեռ պետության» գործի շրջանակներում:
ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենը Թուրքիայում մեղադրվում է երկրի կառավարությանը տապալելու փորձերի համար։










