Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մահացել է 1 մարդ, կան վիրավորներ (տեսանյութ)

12:03 • 08.12.15

Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է մեկ մարդ, 10-ը ստացել են վնասվածքներ, գրում է Газета-ն:

 

Երկրի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության հանձնաժողովում հայտնել են, որ Դուշանբե-Խորոգ մայրուղու 462-րդ կմ-ին մահացել է բեռնատարի վարորդը, ով հայտնվել է քարաթափության տակ: Քարաթափության հետևանքով վնասվել են ևս 2 բեռնատարներ:

 

Շրջանը լուրջ նյութական վնաս է կրել, տուժել են բնակելի տներ և գյուղատնտեսություններ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանում հզոր երկրաշարժի հետևանքները զգացել են Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչները: