ԵՏՄ-ում ցանկանում են փաստաթուղթ մշակել որևէ անդամ երկրի կողմից պատժամիջոցներ սահմանելու դեպքի առնչությամբ. ղազախ պաշտոնյա

11:47 • 08.12.15

Եվրասիական տնտեսական միությունում մշակվելու է փաստաթուղթ այն դեպքերի համար, երբ անդամ երկրներից մեկը տնտեսական պատժամիջոցներ է սահմանում երրորդ երկրների նկատմամբ։ Այդ մասին հաղորդել է Ղազախստանի «Ատամեկեն» գործարարների ազգային պալատի ղեկավարի ժամանակավոր տեղակալ Դանա Ժունուսովան, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

 

«Հինգ գործարար հանրությունների անունից ԵՏՄ-ի գործարար խորհրդին, որի նիստը վերջերս տեղի է ունեցել Մինսկում, առաջարկվել է ընդհանուր նամակ գրել երկրների առաջին փոխվարչապետներին՝ առաջարկելով համաձայնագիր կնքել, որում հաշվի կառնվեն այն դեպքերը, երբ կողմերից մեկը հատուկ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում»,-ասել է Ժունուսովան Աստանայում:

 

Ինչպես հաղորդվել էր, նոյեմբերի 25-ից Վերին Լարս (ռուս-վրացական սահմանային անցակետ), Տրոեբորտնոյե և Կրուպեց (ռուս-ուկրաինական սահմանային անցակետ) սահմանափակվել է ղազախական տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք Թուրքիայից ՌԴ տարածքով պետք է ուղևորվեին Ղազախստան։

ԵՏՄ-ում ցանկանում են փաստաթուղթ մշակել որևէ անդամ երկրի կողմից պատժամիջոցներ սահմանելու դեպքի առնչությամբ. ղազախ պաշտոնյա