Դոնալդ Թրամփը կոչ է արել թույլ չտալ մուսուլմանների մուտքն ԱՄՆ

08:54 • 08.12.15

ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը կոչ է արել փակել մուսուլմանների համար մուտքն ԱՄՆ` ենթադրելով, որ նրանք «ատում են ամերիկացիներին», փոխանցում է РИА Новости-ն:

 

«Դոնալդ Թրամփը մուսուլմանների մուտքի համընդհանուր և ամբողջական դադարեցման կոչ է անում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր ներկայացնում են երկիրը, չհասկանան` ինչ է տեղի ունենում»,- ասվում է քաղաքական գործչի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

 

Նախաձեռնությունը հնչել է Կալիֆորնիայում ողբերգական իրադարձությունների ֆոնին, որտեղ Սան Բերնարդինո քաղաքում մուսուլման ամուսինները նախորդ շաբաթ 14 մարդու էին գնդակահարել:

 

Հայտարարությունում ներկայացված են սոցհարցումների տվյալներ, համաձայն որոնց ԱՄՆ-ի մուսուլման բնակչության մեծ մասն ատելություն է զգում ամերիկացիների հանդեպ, իսկ հարցվածների 25%-ը համաձայն է, որ ամերիկացիների հանդեպ բռնությունը գլոբալ ջիհադի մասն է կազմում, ընդ որում` այդ մարդկանց կեսը կարծում է, որ Ամերիկայի մուսուլմանները պետք է իրավունք ունենան ապրելու շարիաթի օրենքներով:
 

Դոնալդ Թրամփը կոչ է արել թույլ չտալ մուսուլմանների մուտքն ԱՄՆ