Թուրքիան զորքը դուրս չի բերի Իրաքից. լրատվամիջոցներ
Չնայած Իրաքից հնչող նախազգուշացումներին՝ Թուրքիան մտադիր չէ հետ քաշել զորքն Իրաքի Նայնավա նահանգից, գրում է թուրքական Haber7 կայքը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անվտանգության խորհրդի նիստ է գումարել: Դրան մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, հետախուզության ու ժանդարմերիայի պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուսական ինքնաթիռի հետ կապված խնդրից հետո այժմ էլ ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով Մոսուլի մոտակայքում ճամբարի հիմնումը, թուրք զինվորականներ ուղարկելու հարցն ու Իրաքի կառավարության հետ այդ պատճառով գրանցված ճգնաժամը։
Ժողովի ժամանակ նշվել է, որ Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։










