Հայ խաղաղապահներին է այցելել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարը

14:03 • 08.12.15

Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար տիկին Ուրսուլա վոն դեր Լեյենը. տեղեկացնում է  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 

Տիկին նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և համագործակցության համար: Նշել է, որ Հայաստանը ունենալով կայունության և խաղաղության ապահովման գործում մեծ փորձ` համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի: