Վիեննայի բնակիչը Դանուբ գետից 100.000 եվրո է «որսացել» (տեսանյութ)

09:59 • 08.12.15

Վիեննայի բնակիչը Դանուբ գետից 100.000 եվրո է «որսացել»: Տեսնելով գետում լողացող թղթադրամները` նա, առանց տատանվելու, ցատկել է ջուրը և սկսել հավաքել 100 և 500 եվրո արժողությամբ փողերը, գրում է segodnya.ua-ն:

 

Սակայն քաղաքացին իրեն հարուստ է զգացել բավականին կարճ ժամանակ. անցորդների կանչով ժամանած ոստիկանները գումարը վերցրել են:

 

Իրավապահները փորձում են պարզել` որտեղից է նման խոշոր գումարը հայտնվել գետում և ով է դրանց սեփականատերը: Սակայն նրանք նշում են, որ տղամարդը, ով հանել է թղթադրամները գետից, դեռ հնարավորություն ունի ստանալու դրանք:

 

«Իրավապահները դեռ չեն կարողանում պարզել խոշոր գումարի կապը մեր կողմից հետաքննվող որևէ գործի հետ: Եթե գումարի սեփականատիրոջը չհաջողվի գտնել, այն կարող են փոխանցել տղամարդուն, ով գտել է դրանք»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
 

Տեսանյութը դիտել այստեղ։ 

Վիեննայի բնակիչը Դանուբ գետից 100.000 եվրո է «որսացել» (տեսանյութ)