Յանուկովիչը ցանկանում է քաղաքականություն վերադառնալ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու պլանների մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ցանկանում եմ վերադառնալ քաղաքականություն: Ես այսօր… Այն, ինչ իմ ուժերի սահմաններում է, ամեն ինչ կանեմ: Նախ ես օգնում եմ մարդկանց, որոնց հետապնդում են Ուկրաինայում, որոնք արդեն դուրս են եկել Ուկրաինայի սահմաններից: Ինչով կարողանում եմ, օգնում եմ»,-հայտարարել է Յանուկովիչը:
Նախկին առաջնորդի խոսքով՝ նա շփվում է այն ուկրաինացի գործիչների հետ, որոնք «արդեն այնքան էլ չեն ամաչում ու չեն վախենում, ինչպես մեկ տարի առաջ էր»։










