Եմենի նախագահն առաջարկել է երկրում հրադադարի ռեժիմ սահմանել
Եմենի նախագահն առաջարկել է երկրում հրադադարի ռեժիմ մտցնել՝ խաղաղ բանակցությունների անցկացման նպատակով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ արդեն իր առաջարկի մասին տեղյակ է պահել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիային։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակում Եմենի նախագահը նշել է, որ հրադադարի ռեժիմ պետք է մտցվի դեկտեմբերի 15-21-ին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցությունների մեկնարկի հետ միասին:
Դեկտեմբերի 6-ին մահապարտ ահաբեկիչը հարձակում էր իրականացրել Եմենի Ադեն նահանգի նահանգապետին տեղափոխող ավտոշարասյան վրա, ինչի հետևանքով նահանգապետ Ջաֆար Սաադն ու նրա 6 թիկնապահները սպանվել էին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










