North Face և Esprit բրենդների համահիմնադիր Դուգլաս Թոմփկինսը մահացել է ցրտահարությունից

09:56 • 09.12.15

Ամերիկացի միլիոնատեր, North Face և Esprit հագուստի ապրանքանիշների համահիմնադիր և բնապահպան Դուգլաս Թոմփկինսը մահացել է ցրտահարության հետևանքով այն բանից հետո, երբ նրա բայդարկան շրջվել է Չիլիի հարավում գտնվող գետում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` չիլիական լրատվամիջոցներին հղումով:

 

Աղբյուրները հայտնում են, որ ողբերգությունը տեղի է ունեցել Խեներալ-Կարերա լճում` Չիլիի և Արգենտինայի սահմանին: Բայդարկայում եղել է 6 մարդ: Մյուս զբոսաշրջիկների վիճակի մասին չի հաղորդվում:

 

72-ամյա Թոմփկինսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց մահացել է ցրտահարության հետևանքով:

 

1980-ականներին ամերիկացի միլիոնատերը թողել է ձեռնարկատիրական գործունեությունը, տեղափոխվել Չիլիի հարավ և սկսել զբաղվել շրջակա միջավայրի պահպանության նախագծերով: Նրան են պատկանում հսկայական տարածքներ չիլիական և արգենտինական Պատագոնիայում:
 

North Face և Esprit բրենդների համահիմնադիր Դուգլաս Թոմփկինսը մահացել է ցրտահարությունից