«Լամբադա» կամրջի վրա վթարի հետևանքով երիտասարդ աղջիկը տեղում մահացել է. լուսանկարներ. shamshyan.com
Դեկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Լամբադա կամրջի վրա բախվել են 27-ամյա Արտյոմ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 80 CQ 909 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 FO 520 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 07-ի ուղևորը, ով երիտասարդ աղջիկ է, տեղում մահացել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո 16-ամյա Նարեկ Ավչյանին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց:: Փաստի առթիվ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ՀՀ ՊՆ աշխատակից է:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:










