Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ

13:00 • 09.12.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 

Նախագահը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում:

 

Բակո Սահակյանն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ