Քեյթ Միդլթոնն առաջին անգամ ներկայացել է հանգուցյալ սկեսրոջ շքեղ թագով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Վինձորների ընտանիք մուտք գործելուց ի վեր առաջին անգամ հանրությանը ներկայացել է հանգուցյալ սկեսրոջ` արքայադուստր Դիանայի սիրած թագով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Միդլթոնը, մարգարտյա ու ադամանդյա շքեղ թագը գլխին, ներկայացել է Բուքինգհեմյան պալատում թագուհի Էլիզաբեթ 2-րդի կազմակերպած դիվանագիտական ընդունելությանը:
Նշվում է, որ այս թագը որպես նվեր տրվել է արքայադուստր Դիանային ամուսնությունից հետո: Չնայած, որ այն չափազանց ծանր է ու հաճախ գլխացավերի պատճառ էր դառնում Դիանայի համար, արքայադուստրն այն շատ էր սիրում և միշտ կրում էր կարևոր առիթների ժամանակ:

























