Բրազիլիայում ժամանակավորապես դադարեցվել է նախագահի իմպիչմենթի գործընթացը
Բրազիլիայի գերագույն դատարանը ժամանակավորապես` մինչ դեկտեմբերի 16-ը, դադարեցրել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ սկսված իմպիչմենթի գործընթացը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, դատավոր Լուիս Էդսոն Ֆաշինն այս կապակցությամբ ասել է, որ իմպիչմենթի գործընթացի ժամանակավոր դադարեցումն արվում է ապօրինի գործողություններից և իրավական անկայունության իրավիճակի ուժգնացումից խուսափելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռուսեֆի նկատմամբ իմպիչմենթ սկսելու որոշումը պատկանում է ընդդիմությանը, որի պնդմամբ՝ նախագահը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է վերցրել ու ծախսել դրանք 2014թ. իր նախընտրական արշավի կազմակերպման վրա։










