Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 280 մարդ է մահացել (լուսանկարներ)

10:09 • 09.12.15

Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգը վերջին օրերին «գրոհած» տեղատարափ անձրևների ու դրանց հաջորդած ջրհեղեղների հետևանքով 280 մարդ է մահացել։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, բնական տարերքից առավելապես տուժել է նահանգի մայրաքաղաք Չենային, որտեղ ջրի մակարդակը հասնում է 2.5 մետրի։

 

Դրա հետևանքով քաղաքում կաթվածահար է եղել հեռահաղորդակցային կապը, իսկ մարդկանց մեծ մասն էլ ստիպված է եղել տանիք բարձրանալ։


 

 

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 280 մարդ է մահացել (լուսանկարներ)