ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ԵԱՀԿ-ի խիստ արձագանքը Թուրքիայից ռուս լրագրողների արտաքսման առնչությամբ

08:57 • 09.12.15

Թուրքիայից Россия- 1 հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսումը պահանջում է ԵԱՀԿ-ի խիստ արձագանքը, կարծում է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության հարցերով պատասխանատու Կոնստանտին Դոլգովը, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

«Անկասկած, առանց պատճառի ռուս լրագրողներին արտաքսելով` Թուրքիայի իշխանությունները շարունակում են ոտնահարել խոսքի ազատությունը և ԶԼՄ-ների հասանելիությունը»,- գրել է Դոլգովը Twitter-ում։

 

Նրա խոսքով` Անկարայի կողմից իր միջազգային պարտավորությունների նման արհամարհումը պահանջում է ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների խիստ արձագանքը։

 

Հիշեցնենք, որ Россия-1 ալիքի լրագրող Ալեքսանդր Բուզալաձեն և նրա գործընկերներն արտաքսվել են Թուրքիայից` առանց բացատրության։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների նման պահվածքը։

 

ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ԵԱՀԿ-ի խիստ արձագանքը Թուրքիայից ռուս լրագրողների արտաքսման առնչությամբ