ԿԸՀ-ն 14 տեղամասերում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկ է կատարել

19:35 • 09.12.15

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով. տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

 

Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը` մինչև ժամը 14.00-ն:

 

 

 

ԿԸՀ-ն 14 տեղամասերում հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկ է կատարել