Մոսկովյան դատարանը դարձյալ չի կարողացել սկսել գործարար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը

15:47 • 09.12.15

Մոսկվայում դարձյալ հետաձգվել է գործարար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը, որը մեղադրվում է նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար հափշտակելու համար։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել են դատարանից:

 

Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ մեղադրյալը դեռ հիվանդանոցում է: Գործի քննությունը սկսելու հերթական փորձը դատարանը կանի դեկտեմբերի 15-ին:

 

Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը ցմահ ազատազրկման է դատապարտված ահաբեկչության և այլ մեղադրանքներով:

 

Քննության տվյալներով՝ գործարարը կնոջը մոլորության մեջ է գցել՝ խոստանալով մեծ գումարի դիմաց հասնել որդու պատժի մեղմմանը։ Սակայն գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չի ունեցել:

 

Ակնկալվում է, որ առաջին նիստին դատախազը կներկայացնի մեղադրական եզրակացությունը, ինչից հետո մեղադրյալը կպատասխանի՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ: Ապա դատարանը կանցնի փաստերն ապացուցելուն ու վկաների հարցաքննությանը:
 

Մոսկովյան դատարանը դարձյալ չի կարողացել սկսել գործարար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը