Պարզվել է Փարիզի ահաբեկիչներից ևս մեկի ինքնությունը (լուսանկար)

15:03 • 09.12.15

Ֆրանսիայի իրավապահները պարզել են Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած 3-րդ անձի ինքնությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Քննիչները պատմել են, որ նա եղել է 23-ամյա Ֆուեդ Մուհամեդ Ագգադը: Նա եղել է Ֆրանսիայի քաղաքացի՝ ծնունդով Ստրասբուրգից:

 

Ահաբեկչի մեծ եղբայրը՝ 25-ամյա Քարիմը, Սիրիա այցելելուց հետո կալանքի տակ է գտնվում։ Ֆուեդն ինքն էլ եղել է Սիրիայում, ինչից հետո վերադարձել է Ֆրանսիա՝ մասնակցելով երկրի պատմության խոշորագույն ահաբեկչությանը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: «Բատակլան» համերգասրահում և քաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 130 մարդ է զոհվել:

Foued Mohamed-Aggad, 23 ans, originaire de Strasbourg, est le troisième kamikaze ayant pris d'assaut le Bataclan au soir du 13 novembre avec ses deux complices

Պարզվել է Փարիզի ահաբեկիչներից ևս մեկի ինքնությունը (լուսանկար)