Պուտինը Սու-24-ի ինքնագրիչները վերծանելու համար բրիտանացի մասնագետների է հրավիրել

16:50 • 09.12.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բրիտանացի մասնագետներին հրավիրել է մասնակցելու Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի ինքնագրիչների վերծանմանը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

«Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ցավակցություններ է հայտնել Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը բրիտանացի մասնագետներին հրավիրել է մասնակցելու խփված Սու-24-ի ինքնագրիչների վերծանմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ռուսական ռմբակոծիչը խփվել էր թուրք-սիրիական սահմանի մոտ ու ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու՝ Լաթաքիա նահանգում։

 

Օդաչու Օլեգ Պեշկովը զոհվել էր, երկրորդ օդաչուին հաջողվել էր փրկել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր անվանել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների:

Պուտինը Սու-24-ի ինքնագրիչները վերծանելու համար բրիտանացի մասնագետների է հրավիրել