Ռուսական ինքնաթիռները 4 օրվա ընթացքում մոտ 2000 ռումբ են նետել Սիրիայում

08:39 • 09.12.15

Ռուսական ինքնաթիռները վերջին 4 օրվա ընթացքում Սիրիայի տարածքում 1920 ավիացիոն ռումբ են նետել, գրում է Газета-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

 

Հաղորդագրությունում նշվում է, որ ինքնաթիռներն այդ օրերի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 70 հրամանատարական կետ և 21 բազա, ինչպես նաև 43 պահեստ և 6 նավթային օբյեկտ:

 

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ ռուսական սուզանավից արձակված հրթիռը հարվածել է Սիրիայում ԻՊ-ի 2 օբյեկտի։
 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնում սեպտեմբերի 30-ից սկսած։

Ռուսական ինքնաթիռները 4 օրվա ընթացքում մոտ 2000 ռումբ են նետել Սիրիայում