Ռուսական ավիացիան մեկ օրում իսլամիստների 204 օբյեկտի է հարվածել

20:00 • 09.12.15

Սիրիայում ռուսական ավիախումբը անցած մեկ օրվա ընթացքում  «Հմեյմիմ» ռազմաբազայից 82 մարտական թռիչք է իրականացրել՝ այդ թվում գիշերը. հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:


«Մեկ օրում ռուսական ուժերն ավելի քան 82 մարտական թռիչք են իրականացրել՝ Սիրիայի Հանրապետության տարածքում ահաբեկիչների 204 օբյեկտների դեմ: Ավիահարվածներ են հասցվել Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս նահանգներում: Մարտական թռիչքներից 32-ը իրականացվել են գիշերը»,- լրագրողներին ասել է գեներալը:

 


ԻՊ-ի դեմ իրականացված թռիչներին մասնակցում են ռուսական Սու-24Մ, Սու-25ՍՄ և Սու-34 ինքնաթիռները: Բոլոր ռմբակոծիչներին ուղեկցում են Սու-30 կործանիչները:

 

Մարտական առաջադրանքները կատարելուց հետո ավիախմբի բոլոր ինքնաթիռները հաջողությամբ վերադարձել են ռազմաբազա:

Ռուսական ավիացիան մեկ օրում իսլամիստների 204 օբյեկտի է հարվածել