Սպիտակ տան ներկայացուցիչն առաջարկել է Դոնալդ Թրամփին հեռացնել ընտրություններից

10:19 • 09.12.15

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի` մուսուլմանների մուտքն արգելելու մասին հայտարարությունը զրկում է նրան ընտրություններին մասնակցելու իրավունքից, գրում է Корреспондент-ը:

 

Նրա կարծիքով` քաղաքական գործչի արտահայտությունները «վիրավորական են և թունավոր»։

 

Էռնեստը նշել է նաև, որ Թրամփի նախընտրական քարոզարշավը «պատմության աղբակույտ» է հիշեցնում։ Նա կոչ է արել հանրապետականներին, ովքեր աջակցում են գործարարի թեկնածությանը, անհապաղ հեռացնել նրան կուսակցությունից:

 

«Այն, ինչ ասել է Թրամփը, զրկում է նրան նախագահ լինելու իրավունքից»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
 

Սպիտակ տան ներկայացուցիչն առաջարկել է Դոնալդ Թրամփին հեռացնել ընտրություններից